Վիճաբանություն Սիսիանում՝ սուր ծակող-կտրող գործիքի կիրառմամբ. armlur.am


21:56 , 5 մարտ, 2015

Վիճաբանություն Սիսիանում՝ սուր ծակող-կտրող գործիքի կիրառմամբArmlur.am-ը գրում է․

Հիվանդանոցից ոստիկանության Սիսիանի բաժնում մարտի 4-ին, ժամը 18.05-ին հաղորդում է ստացվել, որ «աջ աճուկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1955 թ. ծնված Հայկ Գ.-ն: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։

Պարզել է, որ նույն օրը, ժամը 17.00-ի սահմաններում, Սառնակունք գյուղում` Երևան-Մեղրի ճանապարհի աջ հատվածում գտնվող, Հայկ Գ.-ին պատկանող առևտրի տնակում, վիճաբանության ժամանակ, 1987 թ. ծնված Արմեն Ա.-ն սուր ծակող-կտրող գործիքով հարվածել է Հայկ Գ.-ին` պատճառելով նշված վնասվածքը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ