Իսրայելական ԶԼՄ-ներն Խամենեիի առողջական վիճակի վատթարացումն անվանել են «Պուրիմի հրաշք»


21:21 , 5 մարտ, 2015

news_14023_13954263101in.am-ը գրում է․

Իսրայելական Jewish Business News պարբերականը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի առողջական վիճակի վատացումն անվանել է «Պուրիմի հրաշք»:

«Դա անվանիր Պուրիմի հրաշք. ԶԼՄ-ները հայտնում են այաթոլլա Խամենեիի ծանր վիճակի մասին» հոդվածի հեղինակները, որոնք հղում են անում արաբական ԶԼՄ-ներին, գրում են, որ Իրանի առաջնորդը մարտի 4-ին հիվանդանոց է ընդունվել, որտեղ նրան վիրահատել են: Նա ծանր վիճակում է:

Պաշտոնական Թեհրանն առայժմ չի հաստատել այդ տեղեկությունը: Այաթոլլայի հիվանդության ենթադրյալ ախտորոշումը հայտնի չէ: 2014թ. սեպտեմբերին Խամենեին շագանակագեղձի վիրահատության է ենթարկվել:

Jewish Business News-ը նշում է, որ խորհրդային առաջնորդ Իոսիֆ Ստալինը մահացել է Պուրիմի ժամանակ 1953 թ.: Դա տեղի է ունեցել այսպես կոչված՝ բժիշկների գործի մասնակիցների դեմ դատի պատրաստման շրջանում, որոնց մեղադրել են ԽՍՀՄ ղեկավարության դեմ դավադրության համար:

Պուրիմը 2015թ. նշվում է մարտի 4-ի երեկոյից մարտի 5-ի երեկո: Դա հնագույն տոն է, որի արմատները հասնում են մինչև 6-րդ դար, երբ Պարսկաստանի արքան փորձել է կոտորել հրեական համայնքը, սակայն արքայադուստր Էսթերը նրան կարողացել է տարհամոզել: Սկսած այդ օրվանից՝ այս օրը մարդիկ հանգստանում են, զվարճանում, կրում հին լեգենդի կերպարներին մարմնավորող հագուստներ: