ՏԻՄ ընտրություններում համայնքի ղեկավարի թեկնածուներից 21-ը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել


19:26 , 5 մարտ, 2015

Tert.am-ը գրում է․

Այսօր ժամը 18.00-ին լրացել է 2015թ. մարտի 15-ի տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների թեկնածուների ինքնաբացարկ ներկայացնելու ժամկետը:

Ինչպես հայտնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից՝ 2015թ. մարտի 15-ի տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններին որպես համայնքի ղեկավարի թեկնածու էր գրանցվել 59 քաղաքացի, որոնցից 21-ը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում:

Ընտրություններին ավագանու անդամի թեկնածու գրանցված 68 քաղաքացիներից ինքնաբացարկի դիմում են ներկայացրել 4-ը: Արդյունքում` հերթական ընտրություններին բոլոր համայնքներում միասին կմասնակցեն համայնքի ղեկավարի 38  և ավագանու անդամի 64 թեկնածու:

2015թ. մարտի 15-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվել է 7 տեղական հասարակական կազմակերպության ընդհանուր թվով 111 դիտորդ: