18:56 , 5 մարտ, 2015
Araratnews.am-ը գրում է․
Նյու-Յորքում վաճառվում է Սաուդյան Արաբիայի արքայական դինաստիայի անդամ Նավաֆ իբն Աբդուլ-Ազիզ Ալ Սաուդին պատկանող պենթհաուսը, որի արժեքը գնահատվում է 48,5 միլիոն դոլար: Այս մասին տեղեկացնում է The Wall Street Journal պարբերականը:
Բնակարանը զբաղեցնում է գրեթե 1000 քառակուսի մետր տարածք ու գտնվոմ է Մանհեթեն էլիտար թաղամասում: Առանձնատունը ունի 4 ննջասենյակ, 4 լոգասենյակ, մարզասրահ, բիլիարդի սենյակ, վարսավիրանոց, երեք զրահապատ ապաստարան, ծխարան ու 60 մետր երկարություն ունեցող հյուրասենյակ: Պենթհաուսը բաղկացած է երեք բնակարաններից, որոնք գտնվում են շենքի 5-րդ, 6-րդ ու 7-րդ հարկերում:
Սակայն վերոնշյալ աղբյուրը նաև նշում է, որ պենթհաուսը իր իրական շուկայական գնից ավելի բարձր է գնահատված:
Նավաֆ իբն Աբդուլ-Ազիզ Ալ Սաուդը 2001-2005 թվականներին զբաղեցրել է Սաուդյան Արաբիայի ընդհանուր հետախուզության ղեկավարի պաշտոնը: