Գագիկ Ծառուկյանի՝ ԲՀԿ նախագահի պաշտոնից հեռանալուց հետո քաղաքական դաշտում ավելի շատ կսկսեն երևալ նոր և թարմ ուղեղներ


21:52 , 5 մարտ, 2015

Դաշտը կարծես որոշակիորեն կայունանում է: Պետք է հուսալ, որ Գագիկ Ծառուկյանի՝ ԲՀԿ նախագահի պաշտոնից հեռանալուց հետո քաղաքական դաշտում ավելի շատ կսկսեն երևալ նոր և թարմ ուղեղները: Պետք է հուսալ, որ ժամանակի հետ ավելի շատ նախապատվություն կտրվի երիտասարդ ու կրթված կադրերին, իսկ կասկածելի հեղինակություն ունեցողները կմնան անցյալում: Ամեն դեպքում քաղաքական դաշտը պետք է նմանվի ֆուտբոլային դաշտին, որտեղ կհաղթի ոչ թե փողը, այլ տաղանդը, աշխատասիրությունն ու ճկունությունը: