Ankakh.com-ը գրում է․
Բունդեսլիգայի պաշտոնական կայքը Հենրիխ Մխիթարյանի՝ Գերմանիայի առաջնության 23-րդ տուրում «Շալկե-04»-ի դարպասը խփած գոլը ճանաչել է շաբաթվա լավագույնը։
Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպանի գոլը լավագույնն է համարել քվեարկողների 80 տոկոսը։
Դա Մխիթարյանի առաջին գոլն էր ընթացիկ մրցաշրջանում: