Թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների ժամանակ ռմբակոծիչ է ընկել. կան զոհեր


16:16 , 5 մարտ, 2015

 

Թուրքական ԶԼՄ-ների համաձայն` Թուրքիայի Քոնիա նահանգում ընթացող թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների ժամանակ թուրքական ՌՕՈւ F-4 ռմբակոծիչ է վթարի ենթարկվել: 
Հայտնի է, որ երկու օդաչուներն էլ մահացել են: Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում: