Արցախյան ասույթներ (մաս 4)


19:34 , 13 հոկտեմբեր, 2012

341. Քառը սկանալ չի, կընըմընցնե:

342. Վախե ճըղարան ու լըղարան:

343. Վախե էն կյետան, վըեր վըեչ վշշամ ա, վըեչ թըշշամ: - Վախեցիր այն գետից, որ ոչ վշշում է, ոչ էլ` թշշում: (Հանդարտ գետից վախեցիր):

344. Ախպերը ախպորը մեռնելը օզիլ չի, ամմա փիս ապրելը կոզի: - Եղբայրը եղբոր մահը չի ուզի, սակայն վատ ապրելը կուզի:

345. Ընցած օրերեն պեն չի հըսնել:

346. Էն վաղ ար, վըեր էշը կաղ ար:

347. Մոտե հըրևանը հեռե պարիկաման լյավա:

348. Քյոհնա տըերմանը քամուն չըն տալ: - Հին ծղոտը (դարմանը) քամուն չեն տա:

349. Պըելեն կըլոխ տընողն ա պել:

350. Ուրուշու հետե փոս կըտրողը ինքյը կըղնե մաչը:

351. Ճուրն ուրան տըեղավը կըքյինի:

352. Սաբաբ տըեռնողը քյաբաբ կըտեռնա:

353. Տղամարթ ում, խոսկես տարն ում:

354. Անե Հուրին, ծաղկե Փյուրին:

355. Էշին ըրած, ծիին կերած:

356. Մոշը հըսնելավ սըվանում ա, մազը՝ սիպտակում:

357. Ծակ վըդրումը ճյուր չի կենում, ծակ կըլխումը՝ խելք: - Ծակ դույլի մեջ ջուրը չի մնում, ծակ գլխում` խելք:

358. Խոխան հորավը եթիմ չինիլ, մորավը եթիմ կըինի:

359. Աշուղեն խաղը վըեր պրծնում ա, նեյնիմ-նեյնիմն ա ըղնում:

360. Օզում ըս շալվար կյենաս, վեռետ նի չի կյա՞:

361. Ծյունին տակեն յեխտը կյարունքը պեց կըինի:

362. Չինավ հոնձ անողը, սամավ էլ հոնձ կանե:

362. Վըեննըտ յորղանըտ ըգյորա մեկնե:

363. Կյառնը կյուլին պահ չըն տալ:

364. Մըեծ-մեծ տըներ, տուզնը՝ շըներ:

365. Շատ ծըծաղեն վըերչը լաց կըտեռնա:

366. Ուրուշու ծին եր ինողը ճելլի վըեր կըկյա:

367. Էծին քամակն ա պըեց, վըխճարեն հավան չի կըենում:

368. Կոտրած քըթոլյու նման խուսկեն մաչը չըն ըղնել:

369. Կըկողան մին տյուս կըկյա, պըենդան՝ երկու:

370. Ծոխը ամեն հուրթավ էլ եր կընցնե:

371. Շանը քըշտավը առանց մըհակ քինիլ չըն:

372. Օխծը, վըեր օխծ ա, ճուր խմելիս կծում չի:

373. Պեցուր սարեն ծյուն կըկյա:

374. Քուռանա էն աշկը, վըեր առաջ ուրան չի տըեսնալ:

375. Միչև խելունքը մտածե, պելը կետը անց կըկենա:

376. Շոնը շանը վըեննը կոխել չի:

377. Ճոտերը աշունքն ըն հըմբարում:

378. Զառեն ղադիրը զարգարը կըգիդա, յարեն ղադիրը յարը կըգիդա:

379. Մոկնեն կյուզը ճըղացեն շահն ա:

380. Չուրաթանեն լյավը կատուն կոտե:

381. Յա ջուբումըս, յա փորումըս:

382 . Ճըպատը քոռ աշկեն նի կըկյա:

383. Հիշքան խոզին կըլոխը մըծանա, ինքն ա տըննական:384. Կըռվումը չամենչ չըն պըժենում:

385. Եղը շուրվեն խարաբ չանել:

386. Մուշտարին քոռ կըինի:

387. Լյավ արտեն մաչին էլ կածուկ կըինի:

388. Հիշքան սարը պեցուր ինի, կըլխեն ծունը շատ կըինի:

389. Թամքած էշը ծի չի տըեռնալ:

390. Թա չոր ծառը կընանչի, անխրատն էլ կհըմանչի:

391. Բըզարումը կորած հընգերը տանը կըքըթենան:

392. Ծուն ծմերուկի չափ բիդար:

393. Ճըղըցպանեն քըեթը միշտ ըյլերոտ կըինի:394. Լյավ ծաղկեն յրան մըղրաճանջ շատ կըինի:

395. Շամը լաց ինիլավ էրվում ա, ուրուշու լուս տալի հետե:

396. Ասլանը ասլան ա, էքյ ինի, թա վըերց:

397. Մին ծու իփիլավ մին ճոտ ըս խեխտում:

398. Աջալը վըեր կյամ ա, մաջալ չի տամ:

399. Ծուկունը հիբի իփիս թազայա:

400. Կընգանը քանդած տոնը աստված էլ չի կարել շինի:

401. Քոնը եր կացավ, զերթունեն զուրթնըցրավ:

402. Փուլը մարթին տանում ա երգինքը, մնել ընդըղան վըեր քցում:

403. Մին հաց պակաս կեր, մին ծառա փըռնե:

405. Ապրել կա, մըռնելա բեթար ա:

406. Մինը խմինքյ, մնա օխտը:

407. Թաթը կոթան կըտրցնել չըն:

408. Կործեն շատը խրեգյ խոսողը կանե:

409. Խինդեղնուն տակռուն մընեշակ չի փըսնել:

410. Խոզը վըեր խոզ ա, ուրան տըեղը ետ-ետա անում:

411. Կընգանը վըեչ հար կըինի, վըեչ մար:

412. Մինը կըեր, մինը՝ մատաղ ըրա:

413. Տըռիմ ես, բոմփիմ քյեզ:

414. Յեմուշը վըեր տյուս ա կյամ, խիյարը ընհամում ա:

415 Կածյուկը վըեր տյուս ա կյամ, էշին հետե կյարունք ա:

416. Շոն ինիս, կյուլ ինիս, տանը կուծինը չինիս:

417. Ապրանքը տըեռնը կըքաշի

418. Հունցու շոռ ըս տամ, էլլհա բիդի տոն ըս կյամ:

419. Քոչին մաչին չըխարակ չըն մանել:

420. Օտող-խմող, տուզնը քոն ինող:

421. Անողը պըրծավ, ասողը՝ վեչ:

422. Տանը մըեծը տանը կուծի խոխանա:

423. Տղամարթը խոսկեն տար կըինի:

424. Վըեղը վըրողեն, պերքը ուտողեն:

425. Շոնը քյեցավ, հաքյին՝ հաց:

426. Կորավ ապրանք, կորավ հոքի:

427. Դուշմունոթուն կա, դուստոթուն ա տըեռնում:

428. Մարթ ուրան կծոն լյավ ա օտում, քան ուրիշի մեղրը:

429. Մոկունը նի մննե մարաքյը, տուզնը տյուս չի կյալ:

430. Էշը էշին կարում չի թակե, փլանեն ա վըեր թակում:

431. Կյետը նի մննողեն վըենները կըթրչի:

432. Կընգանը շառը ուրան յրան կըինի:

433. Ներակ ինձ, կաթնավ պրինձ, իմ քուր քինա, հերթը՝ ինձ:

434. Խոսկըտ շըքյարավ ում կտրում:

435. Ըրբան ճըռռալին տըեղ, ըրբաչին ա ճըռռում:

436. Յըմուշին լյավը աղվեսն ա օտում:

437. Փըշըկատարը մինչև կեսօր տուզնը կըմնա:

438. Ճիրին պերածը՝ ճյուրը կըտանե:

439. Շանը անումը տո՝ մըհակը եր կալ:

440. Ռեխը՝ զըեռ, փոխկը՝ ճոթռած:

441. Քավթառ եզնը կետիլ չի:

442. Թա կյողը տանան ինի, եզնը հուրթավը տյուս կոնե:

443. Էծին քամակը միշտ պյեցա՝ ծիծաղում չըն, վըխճարեն քամակը մեհետ պեցվում ա՝ ծիծաղում ըն: - Այծի հետույքը միշտ բաց է` չեն ծիծաղում, ոչխարի հետույքը մի անգամ բացվում է` ծիծաղում են:

444. Մըչանք յեխտուտ ա, վըեր օխծին ռըխեն միզիս, կըստակե:

445. Տըենակը վըսկեռեն տյեմ ա ընգալ:

446. Հացետ մինը կըեր, մինը՝ մատաղ ըրա:

447. Հացես վայիս մըեր տըեռնալ:

448. Էշին նըհետ հընգրոթուն անողը յա քացի կտա, յա կըկծե: - Էշի հետ ընկերություն անողը կամ քացի է տալիս, կամ` կծում: 

449. Մին խոսկ օնիմ՝ լոխ ծոռ:

450. Տերտակ կըլոխը կըզընգա: 

451. Անողը պրծավ, ասողը՝ վըեչ: 

452. Փսորը ծունավ չըն անել: 

453. Սևը՝ խներեն, սիպտակը՝ շներեն:

454. Սև չամենչը խանեն ջուբումը կըինի: 

455. Ուրուգյունը ծերքավ լվաց, ուռութանան՝ կեռքավ: