Ճարպակալմամբ տառապող կինը նիհարեց ավելի քան 100 կգ ու միջնադարյան մարտարվեստների վարպետ դարձավ (PHOTO)


15:55 , 5 մարտ, 2015
Amy was 470lb (33st) at her heaviest and a dress size 32 She is now 204lb (14st) having lost 266lb (19st)

Էմի Գրահամը միշտ ավելորդ քաշի խնդիր է ունեցել։ Նա հաճախ է զգացել, որ մարդկանց շրջանում տարածված է այն կարծրրատիպը, որ գեր մարդիկ շատ են ուտում։ Այնինչ իրականում հարցը ոչ թե սննդամթերքի չափն է, այլ ավելի շուտ տեսակը։ Անառողջ սննդի թեկուզ փոքր չափաբաժինը կարող է ավելի մեծ վնաս պատճառել, քան առողջարար սննդամթերքի անհամեմատ ավելի մեծ չափաբաժինը։ Էմին սնվում էր ճարպոտ մթերքներով ու հաճախ ժամերով նստում էր համակարգչի առաջ՝ կլանված խաղալով համակարգչային խաղեր։  

Amy used to struggle to find clothes to fit her when she was overweight Now shes fighting fit and competes in medieval combat fighting using real swords

Ես ինտերնետային խաղերի մոլի սիրահար էի, և դա նպաստեց իմ նստակյաց կենսակերպին։ Ես տարիներ շարունակ տարբեր խաղեր էի խաղում։ Եկավ մի պահ, երբ ես այլևս իմ սովորական քաշին չէի. ես արդեն 210 կգ էի կշռում։ Դա ինձ վախեցնում էր։ Ես ստիպված էի հիմնականում տղամարդու հագուստ կրել, որովհետև մեծ չափսի տղամարդու հագուստ ավելի հեշտությամբ էր ճարվում։

These images chart Amys progress following her gastric band bypass, left, to today, right

The side on view shows how Amys stomach, bottom and arms have all shrunk thanks to her weightloss

Amy now has a defined waist, right, after losing 19st, pictured left when she was heavier

Երբ Էմին դարձավ 40 տարեկան, նա գիտակցեց, որ իրավիճակն արդեն դուրս է եկել վերահսկողությունից։ Ուստի կտրուկ քայլեր ձեռնարկեց առողջություն բարելավելու համար։ Այդ ժամանակ նա արդեն տառապում էր ձվարանների պոլիկիստոզային համախտանիշով, 2-րդ կարգի շաքարախտով, ոտքերի ու թիկունքի սուր ցավերով։ Այդ ժամանակ նա ամուսնացած էր, սակայն չէր հղիանում գիրության հետ կապված խնդիրների պատճառով։ Ի դեպ, նրա ամուսինն էլ ավելորդ քաշի խնդիր ուներ, սակայն նա ևս կարողացավ նիհարել, ու այժմ նրանք սլացիկ ամուսնական զույգ են։ 

Amy pictured with her husband Greg before her weightloss

Էմին ու ամուսինը նիհարելուց առաջ

Amy and Greg after she lost weight

Էմին ու ամուսինը նիհարելուց հետո

Էմիի մոտ քնի օբստրուկտիվ ապնոէի սուր տեսակն էր նկատվում։ Մասնագետների կողմից որոշում կայացվեց ստամոքսի շունտավորում կատարել, սակայն բժիշկներն այդպիսի վիրահատության պատասխանատվությունն ստանձնում են պացիենտի քաշը որոշակի շեմի հասցնելուց հետո միայն։ Առողջ սննդակարգի ու ֆիզիկական ակտիվության շնորհիվ Էմին կարողացավ վիրաբույժների պահանջած շեմին (175 կգ) հասցնել իր քաշը։

Amy now competes for the USA in medieval combat fighting

Մարտարվեստների գիտակը 

Amy, centre, seen in full armour brandishing an axe as she takes part in the combat sport

Ստամոքսի շունտավորման վիրահատությունը բարեհաջող անցավ, թեպետ նախատեսված 2 ժամի փոխարեն 9 ժամ տևեց։ Պատճառն այն էր, որ Էմիի լյարդը մեծացել էր, ու բժիշկներն այդ հատվածում էլ վիրահատական միջամտություն կատարեցին։ Վիրահատությունից հետո ընկած 100 օրերի ընթացքում նա մոտ 50 կիլոգրամ նիհարեց։ Նա սկսեց զբաղվել արևելյան մարտարվեստներով։ Հետագա մի քանի տարիներին նա շարունակեց նիհարել, և այժմ արդեն նրա քաշը զգալիորեն իջել է։

Amy has trained hard to complete in the sport that requires strength, power and agilty

Նիհարելուց հետո Էմին սկսեց հետաքրքրվել միջնադարյան մարտարվեստներով։ Եթե նախկինում նա ավելորդ կիլոգրամների դեմ էր կռվում, ապա այժմ նա կարող է կռվել ցամկացած թշնամու դեմ։ Բանն այն է, որ նա այնքան է հմտացել միջնադարյան մարտում, որ ոչնչով չի զիջում պրոֆեսիոնալ մարտիկներին։ Նա հաղթող է ճանաչվել պատմական միջնադարյան մարտի առաջնությունում։ Ահա և հաղթական մեդալը։

The hard work paid off as Amy won a gold medal at the Medieval World Championship - who allowed women from around the globe to compete for the first time last year  

Կինն ուրախ է, որ վերջապես կարողացավ հաղթահարել երկար տարիներ իրեն մտահոգող խնդիրը ու հասնել նորմալ քաշի։ Էմին իր օրինակով շատերին  է ոգեշնչում և ապացուցում, որ ամենակարևորը ճիշտ պահին ճիշտ որոշում կայացնելն է։ Մնացածը, ինչպես ասում են, տեխնիկական խնդիր է։ 

Amy said shes delighted to have gone from being an online Valkyrie to a real live Valkyrie 

The combat fighter is proud of what she has achieved after losing weight and taking up the tough sport

Amy, right, competing in the sport which is described as Game of Thrones meets Ultimate Fighting

Էմին մարտի ընթացքում

Amy wants to share her journey in a documentary, Iron Maidens, which is seeking funding