Հիմա չեմ կարող ասել, որ հայ եմ. Կիրկորով


15:15 , 5 մարտ, 2015

Հիմա չեմ կարող ասել, որ հայ եմ. ԿիրկորովYerkir.am-ը գրում է․

Ֆիլիպ Կիրկորովը և նրա հայրը մի քանի տարի է՝ օգնում են  մանկական «Նոր ալիք 2011» մրցույթի հաղթող Անդրանիկ Ալեքսանյանին, ով առողջական խնդիրներ ունի։ Լրագողներին հաջողվել է պարզել, որ հարցը միայն գթասրտությունը չէ, այլ նաև արմատները. գրում է Дни.ру-ն:   «Ֆիլիպի հայրը զտարյուն  հայ է, նրա ազգանունը Կիրկորյան է, իսկ մայրը հրեա է՝ օպերային երգչուհի` Բուլղարիայից։ 1915-ին Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանության ժամանակ ոմանք ապաստան են գտել Հունաստանում, ոմանք` Բուլղարիայում: Կիրկորյանների ընտանիքը դրանցից մեկն է»,- Экспресс газета-ի հետ զրույցում ասել է Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Գերման Անանյանցը։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ