«Ես վռազելու բան չունեմ». Գալուստ Սահակյանը` Գագիկ Ծառուկյանի մանդատի մասին


15:08 , 5 մարտ, 2015

«Ես վռազելու բան չունեմ». Գալուստ Սահակյանը` Գագիկ Ծառուկյանի մանդատի մասինSlaq.am-ը գրում է․

Համագումարից հետո կխոսեմ Գագիկ Ծառուկյանի հետ, ինձ հիմնավորումներ են պետք, վռազելու խնդիր չեմ տեսնում, ոչ էլ որեւէ միտում անհարգելի համարելու կամ չհամարելու,-այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Աժ նախագահ Գալուստ Սահակյանը: 
Հարցին, թե հիմնավորումներ չստանալու դեպքում ինչ քայլեր կձեռնարկի` Սահակյանն ասաց, որ այժմ քննարկումներ են գնում նաև պատգամավորների հետ։ «Վերջանական քննարկումների արդյունքում կկողմնորոշվեմ, այս պահին առայժմ չեմ կողմնորոշել։ Ժամանակին ամեն նստաշրջանից հետո բացակայությունների հարցը քննարկում էր ԱԺ պետաիրավական հանձնաժողովը, և դեռ նախադեպ չի եղել, որ որեւէ պատգամավոր դուրս մնա»,-վստահեցրեց ԱԺ նախագահը և հավելեց, որ տրամաբանությունը հետևյալն է՝ առաջնորդվել նախադեպային մոտեցումներով, քաղաքական մոտեցումներով, թե պարզ, շիտակ, չոր օրենքով, չնայած օրենքում էլ կա մոտեցում, որ պարզաբանման կարիք ունի։