14:38 , 5 մարտ, 2015Araratnews.am-ը գրում է․
Մարդիկ կան, որ դառնում են սիրելի, մարդիկ կան, որ դառնում են հարգելի, մարդիկ էլ կան, որ պարզապես մարդիկ են: Մարդ կա, որ հայտնվում է և շրջապատն իր տաքությամբ գրավում ու դառնում սիրելի բոլորի համար: Նա իր տեսակով շատ գրավիչ, ժպտուն, պայծառաչյա ու դրական ցոլքեր առաջացնող մարդ էր, ով հակված էր մարդկանց բաշխվելու:
Նման խոսքերով այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, Վազգեն Սարգսյանի 56-ամյակին ընդառաջ՝ իր հուշերով կիսվեց ՀՀ գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:
«Վազգենն այն մարդկանցից էր, ով ապացուցում էր, որ՝ սխալ է ասված, թե իբր խիստ ղեկավարը նա է, ով ձեռքն ուժեղ կարողանում է խփել սեղանին: Դա հիմարություն է: Խստությունն այդ ամենով չի սահմանափակվում: Վազգենը ցույց տվեց, որ կարևորը նպատակի և գործողությունների համընկնումն է: Խստությունը պիտի լինի կառուցիկ, իսկ նպատակն ու գործողությունները պետք է համընկնեն: Հենց սա է ընկած պետական գործողությունների հիմքում»,-նկատեց ՀԳՄ նախագահը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ