Իսպանիայի առաջնություն. ամսվա լավագույն ֆուտբոլիստը


14:10 , 5 մարտ, 2015

Lurer.com-ը գրում է․

«Ռայո Վալյեկանոյի» հարձակվող Ալբերտո Բուեյնոն ճանաչվել է Իսպանիայի առաջնության փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ. տեղեկացնում է Իսպանիայի պրոֆեսիոնալ լիգայի պաշտոնական կայքը:

Անցյալ ամիս 26-ամյա ֆուտբոլիստը չորս խաղում հինգ գոլի հեղինակ է դարձել, որոնցից չորսը խփել է Իսպանիայի առաջնության 25-րդ տուրում՝ «Լևանտեի» դեմ հանդիպման 15 րոպեի ընթացքում:

Իսպանացին Պրիմերայի ընթացիկ մրցաշրջանում հեղինակել է 12 գոլ, որը լավագույն արդյունքն է իսպանացի ֆուտբոլիստների շրջանում: