Տ. Ուրիխանյանը ոչինչ չունի ավելացնելու քաղաքական կարիերայի և արժանապատվության մասին իր գրառմանը


13:30 , 5 մարտ, 2015

Tert.am-ը գրում է․

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, ԲՀԿ լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Տիգրան Ուրիխանյանը չի պարզաբանում, թե ինչ ենթադրություն կարելի է անել Facebook-ի էջում արված իր գրառումից, թե«Քաղաքական կարիերան ոչինչ է, եթե այն համեմատում ես արժանապատվության հետ»։

«Ես այս պահի դրությամբ  ոչինչ չունեմ ասելու»,-ասաց նա։ 

Հարցին, թե գրառումից կարելի՞ է ենթադրել, որ նա ևս մտադիր է դուրս գալ կուսակցությունից կամ խմբակցությունից, Տիգրան Ուրիխանյանը նույն պատասխանը տվեց. «Ես այս պահի դրությամբ ոչինչ չունեմ հայտնելու»։

Պատգամավորը նաև չասաց՝ մասնակցելո՞ւ է ԲՀԿ արտահերթ համագումարին, թե ոչ։

Նշենք, որ ըստ մամուլի՝ պատգամավորի անունը ևս շրջանառվում էր այն ԲՀԿ-ականների թվում, որոնք մտադիր են լքել կուսակցության շարքերը և որի մասին կհայտարարի նա այսօր համագումարին։