13:08 , 5 մարտ, 2015
168.am-ը գրում է․
«Վատ եմ գնահատում, իհարկե, շատ մտահոգիչ, ուրիշ պատասխան չունեմ»,- պատասխանելով հարցին՝ ինչպե՞ս է գնահատում երեկ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մոտ տեղի ունեցած սպանությունը, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը: Հարցին, թե ինչի հետևանք է, որ օրը ցերեկով երեք մարդու են սպանում փողոցում, Հովհաննես Մանուկյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ քննությունը պետք է դրա պատասխանը տա»: Հովհաննես Մանուկյանն ասաց, որ դեպքը քրեակատարողական հիմնարկի տարածքում չի եղել՝ նշելով, որ կոնկրետ չի կարող պատասխանել՝ արդյոք այդ տարածքում տեսախցիկներ կա՞ն, թե՞ ոչ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ