Վայոց ձորի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերում ձյուն է տեղում


10:00 , 5 մարտ, 2015

Վայոց ձորի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերում ձյուն է տեղումSlaq.am-ը գրում է․

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 5-ի ժամը 08.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Դժվարանցանելի են Սոթք - Քարվաճառ և Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհները:

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:


Վայոց ձորի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերում ձյուն է տեղում:


Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: