09:35 , 5 մարտ, 2015
Tert.am-ը գրում է․
Մոսկվայում անհայտ անձը հարձակվել է Ալեքսանդր Մասլյակով-ավագի վրա, հայտնում է Газета-ն՝ հղում անելով «Говорит Москва» ռադիոկայանին։
Նշվում է, որ անհայտ անձը հարվածել է նրան Շերեմետևսկայա փողոցի վրա գտնվող «Ուրախների և հնարամիտների ակումբի» տան մոտ, երբ Մասլյակովը նստելիս է եղել մեքենան։
Հաղորդվում է, որ հանցագործին արդեն ձերբակալել են։ Ականատեսները նշում են, որ նա իրեն ոչ ադեկվատ է պահել։