«Ժամանակ». Բերձորյան ծեծի ժամանակ թևկապներով երիտասարդներին ուղորդողներից մեկը Միկա Բաղդասարովի թիկնապահներից է


09:10 , 5 մարտ, 2015

«Բերձորում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ մոտ մեկ ամիս առաջ նշանակված ծառայողական քննությունը երեկ ավարտվել է, սակայն Արցախի իշխանություններից որևէ մեկնաբանություն ստանալ չի հաջողվում: Ինչպես հայտարարել էր հիմնադիր խորհրդարանը, պետական մակարդակով կազմակերպած ծեծին մասնակցել էին քրեական տարրեր և իշխանության յուրայինների ստրուկներ: Պարզվում է՝ բերձորյան ծեծի ժամանակ թևկապներով երիտասարդներին ուղորդողներից մեկը գործարար Միկա Բաղդասարովի թիկնապահներից է»,–գրում է թերթը։