06:52 , 5 մարտ, 2015
Tert.am–ը գրում է.
Մադրիդի «Ռեալն» ընկերական հանդիպում կանցկացնի Ալժիրում: Այդ մասին հաղորդում է AS-ը:
Աղբյուրի համաձայն` հանդիպումը կկայանա մրցաշրջանի ավարտից հետո: Խաղի հստակ օրը հայտնի չէ:
2015 թվականի ամռանը «Ռեալը» նաեւ կայցելի Չինաստան եւ Ավստրալիա, որտեղ հուլիսի 18-ին կխաղա իտալական «Ռոմայի» հետ, իսկ հուլիսի 24-ին` անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հետ: