Նուլանդը սպառնացել է «Մագնիտսկու ցուցակի» ընդլայնմամբ` Բորիս Նեմցովի սպանության պատճառով


05:52 , 5 մարտ, 2015

1in.am–ը գրում է.

sddffghrtyu56784567

ԱՄՆ-ը հնարավոր է կընդլայնի «Մագնիտսկու ցուցակը»` Մոսկվայում քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության հետ կապված: Այս մասին հայտարարել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վկտորյա Նուլանդը, գրում է Ria Novosti-ն:

«Մենք մինչև տարեվերջ կուսումնասիրենք ցուցակը և կտեսնենք, թե այդ ընթացքում ինչ կիմանանք տեղի ունեցած հանցագործության մասին»,- ասել է նա:
Նուլադնը նաև հավելել է, որ «ԱՄՆ-ն ակնհայտորեն հասկացրել է Ռուսաստանի Դաշնությանը, որ միջազգային հանրությունը կսպասի հետաքննության, որը կհամապատասխանի միջազգային չափանիշներին և կպարզի ոչ միայն կրակողին, այլև պատվիրատուին»: