04:34 , 5 մարտ, 2015
Lurer.com–ը գրում է.
Սերբիայում անցկացվող տոնավաճառում խոհարարները պատրաստել են 2031 մետր երկարությամբ երշիկ: Նրանք իրենց արտադրանքի համար գործածել են 3430 կիլոգրամ միս՝ 28 խոզից, 60 կիլոգրամ աղ, 26 կիլոգրամ չորացրած պապրիկա (պատիճավոր կարմիր պղպեղ), 5 կիլոգրամ պղպեղ և 5 կիլոգրամ սխտոր, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Երշիկի ավանդական փառատոնը՝ «Կոբասիցիադա»-ն, ամեն տարի անցկացվում է սերբական Տուրիա գյուղում, որը գտնվում է Բելգրադից 100 կիլոմետր հյուսիս-արևմուտք ընկած շրջանում: Հմուտ խոհարարներն ամեն տարի փորձում են գերազանցել նախորդ տարվա ռեկորդը:
Թվով 31-րդ տոնավաճառն այս տարի անցկացվել է փետրվարի 28-ին և մարտի 1-ին: