Ջորջո Արմանին Մադոննային է մեղադրել շորի պատճառով աստիճաններից վայր ընկնելու համար


03:57 , 5 մարտ, 2015

Tert.am–ը գրում է.

Անցած շաբաթ BRIT Awards-ի ժամանակ աստիճաններից վայր ընկնելուց հետո Մադոննան բոլորին իրար է խառնել, նկատում է The Independent-ը:

Աղբյուրը հայտնում է անվանի դիզայներ Ջորջո Արմանիի կարծիքը, որի ստեղծած թիկնոցը կրում էր երգչուհին հայտնի «վայրէջքի» ժամանակ, թե երգչուհին ինքն է մեղավեր իր ընկնելու համար:

Նա պարզաբանել է՝ պաշտպանելով իր ստեղծած հագուստը, թե Մադոննան ինքն է պահանջել, որ թիկնոցը կապիչներով լինի, որոնք էլ չի կարողացել ժամանակին արձակել երաժշտական համարի ժամանակ: Ըստ Արմանիի՝ թիկնոցը «կեռիկ» է ունեցել վզի շրջանում, սակայն Մադոննան կապիչներ է պահանջել:

«Բոլորս էլ գիտենք, որ Մադոննան երբեմն բարդ է...». եզրափակել է Արմանին: Իսկ Մադոննան մամուլում մանրամասնել է, որ չարձակվող հագուստի պարագայում ինքը երկու տարբերակ է ունեցել՝ կամ ընկնել, կամ խեղդվել, և ինքն ընտրել է ընկնելը։