ԱԺ նախագահն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ-ի նորանշանակ դեսպանին. armlur.am


02:56 , 5 մարտ, 2015

ԱԺ նախագահն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ-ի նորանշանակ դեսպանինArmlur.am–ը գրում է.

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այսօր ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին:

Գալուստ Սահակյանը շնորհավորել է դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելություն սկսելու կապակցությամբ: ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ դեսպանի գործունեությունը կնշանավորվի հայ-ամերիկյան հարաբերությունների առավել սերտացմամբ:

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից։

Խորհրդարանի ղեկավարը կարևորել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների զարգացումը և տարբեր ոլորտներում համագործակցության խորացումը: Գալուստ Սահակյանը բարձր է գնահատել Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների, քաղաքացիական հասարակության ամրապնդմանը, բարեփոխումների իրականացմանն ու տնտեսական զարգացմանն ուղղված ԱՄՆ-ի շարունակական աջակցությունը:

Նա կարևորել է նաև Միացյալ Նահանգների դերակատարությունը տարածաշրջանային անվտանգության, կայունության պահպանման, ինչպես նաև Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ