19:22 , 4 մարտ, 2015
Replik.am-ը գրում է․
Ինչպես տեղեկանում ենք ռուսաստանյան ԶԼՄ-ներից, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ներքին գործերի նախարարության ընդլայնված նիստի ժամանակ ասել է, որ երկրի իրավապահ մարմինները պետք է մեծ ուշադրություն հատկացնեն քաղաքականապես մոտիվացված հանցագործությունների բացահայտմանը, ինչպիսին է Բորիս Նեմցովի սպանությունը։
Նկատի ունենալով Բորիս Նեմցովի սպանությունը ՌԴ նախագահն ասել է. «Պետք է վերջապես Ռուսաստանին ազատել այնպիսի ամոթից և ողբերգությունից, ինչպիսին մենք ձեզ հետ վերջերս ապրեցինք և տեսանք»: