«Նուրաբաշեն»-ում տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ սպանվել են «Երրորդմասցի Լյովիկն» ու նրա մարդիկ


18:39 , 4 մարտ, 2015

Pastinfo.am-ը գրում է․

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ «Նուրաբաշեն»-ում տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ սպանվել են «Երրորդմասցի Լյովիկն» ու նրա մարդիկ՝ Դերոն եւ Մոսոն։ Վերջինս մահացել է տեղում, իսկ մյուս երկուսը՝  հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝  դիմակավորված անձինք կրակել են «Երրորդմասցի Լյովիկի»  ուղղությամբ, ինչին ի պատասխան հնչել են կրակոցներ։ Հանցագործները դեպքի վայրում են թողել ինքնաձիգերը։ Նախնական տվյալներով՝ դեպքի վայրում աշխատել է ինչպես ինքնաձիգ, այնպես էլ ատրճանակ։