Նուբարաշենում կատարված սպանության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել


18:03 , 4 մարտ, 2015

Նուբարաշենում կատարված սպանության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել (տեսանյութ)Life.panorama.am-ը գրում է․

Երևանի Նուբարաշեն վարչական շրջանում այսօր հնչած կրակոցների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի քանի անձանց սպանություն) և 235-րդ հոդվածով (ապօրինի զենք պահելը)։ Այդ մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից Ըստ աղբյուրի, ստեղծվել է քննչական խումբ, ձեռնարկվում են անհետաձգելի քննչական գործողություններ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, առերեւույթ հանցագործություն կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու ուղղությամբ։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ