Հայ-թուրքական արձանագրություններին վերադարձ չի լինելու. Թոմաս դը Վաալ


17:24 , 4 մարտ, 2015

Azatutyun.am-ը գրում է․

Ապրիլի 24-ի մոտենալու հետ միասին՝ Վաշինգտոնում փորձագետները փորձում են հասկանալ, թե որն է Միացյալ Նահանգների դերը հայ - թուրքական հարաբերություններում:

2015-ը Երևանի և Անկարայի հարաբերությունների համար բարդ տարի է լինելու, սակայն հայ - թուրքական հարաբերությունների հետագա ընթացքը կախված կլինի նաև նրանից, թե ինչպես իրենց կդրսևորեն կողմերը այս տարվա ընթացքում սպասվող իրավիճակներում:

Վաշինգտոնի Քարնեգի հաստատության ավագ վերլուծաբան Թոմ դը Վաալի կարծիքով, 2015-ին Հայաստանի և Թուրքիայի հարաբերություններում լուրջ առաջընթաց չի սպասվում: Այնուամենայնիվ, ոչ պաշտոնական մակարդակով երկկողմ քաղաքացիական և մշակութային կապերը, ըստ նրա, շարունակում են զարգանալ․ - «Արվում են քայլեր, որոնք թեև փոքր են, սակայն օգնում են երկկողմ հարաբերությունների դրական մթնոլորտի ձևավորմանը»:

Գերմանական Մարշալի հիմնադրամի փորձագետ Ջոշուա Ուոքերը հիշեցնում է, որ 2014-ին Թուրքիայի իշխանություններն առաջին անգամ պետական մակարդակով ցավակցություն հայտնեցին 1915 թվականի կոտորածների կապակցությամբ: «Նախորդ տարի Թուրքիան ազդանշաններ ուղարկեց, որոնք վկայում են, որ նրանք ցանկանում են առաջ շարժվել այդ հարցում: Այս բոլորը խոստումնալից նշաններ են», - ասում է նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ