17:19 , 4 մարտ, 2015
Թեյլոր Սվիֆթն իր ձայնով ոչ միայն երաժշտական կարիերա է ստեղծում ու գումար վաստակում, այլև հանգստացնում է իր ընկերուհի Ջեյմի Քինգի արտասվող փոքրիկին։ 6 ամսական Ռոզին լացկանիկ է, սակայն հենց որ նրա մայրիկի ընկերուհին սկսում է երգել «Blank Space» (թարգմանաբար՝ դատարկ տարածություն) երգը, նա անմիջապես լռում է ու ուշի ուշով սկսում ունկնդրել Թեյլորի թովիչ կատարումը։ Նա հավանաբար Թեյլոր Սվիֆթի ամենափոքրիկ երկրպագուն է։ Թեյլորը տեսագրել է Ռոզիի արձագանքն իր երգին ու տեղադրել տեսանյութի հղումն իր թվիթերյան էջում՝ «ՍԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԲԱՆՆ Է, ՈՐ ԵՍ ԵՐԲԵՎԷ ՏԵՍԵԼ ԵՄ» գրությամբ։ Շուտով նա Ջեյմի Քինգի բալիկի կնքամայրն է դառնալու։ Թեպետ Թեյլորը շատ է սիրում երեխաներին, նա դեռ չի մտածում սեփական երեխաներն ունենալու մասին։ Նա առաջիկա հինգ տարիներին չի նախատեսում ամուսնանալ։
![]() |
![]() |
