16:36 , 4 մարտ, 2015
Tert.am-ը գրում է.
Tert.am-ին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրին, որ այսօր ժամը 13:59-ին ոստիկանությունը ահազանգ է ստացել Նուբարաշեն ՔԿՀ-ի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության մասին:
Վիրավորում ստացած երկու անձիք՝ Դրաստամատ Թադևոսյանը և Լևոն Ղազարյանը շտապօգնության մեքենայով տեղափոխվել են հիվանդանոց, բայց ճանապարհին մահացել են:
Նրանցից երրորդը՝ Մեսրոպ Մելիքյանը ևս մահացած է. նա պառկած է ՔԿՀ-ի դիմաց:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, տարածքում ձեռնարկվել են օպերատիվ հետախուզաորոնողական գործողություններ և տարածքում հայտնաբերվել է 1 ատրճանակ, իսկ քիչ ավելի հեռու՝ մոտ 70 մ, հայտնաբերվել է ատրճանակ և ինքնաձիգ:





