16:12 , 4 մարտ, 2015
Հայտնի է այսօր՝ մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դիմաց արձակված կրակոցներից մահացած երրորդ մարդու անունը։ Նա Մեսրոպ Մելիքյանն է, որը հայտնի է «Մանումենտցի Մոսո» անունով։ Նրա մարմինը դեռ ընկած է դեպքի վայրում, որտեղ աշխատում են մեծ թվով ոստիկաններ եւ քննիչներ։ Սպանվածը հրազենային մահացու վնասվածք է ստացել գլխի շրջանում։