Հանցագործները ճանապարհին զենք են թողել. մանրամասներ Երրորդմասցի Լյովիկի սպանության վերաբերյալ


16:00 , 4 մարտ, 2015

Հանցագործները ճանապարհին զենք են թողել. մանրամասներ Երրորդմասցի Լյովիկի սպանության վերաբերյալYerkir.am-ը գրում է․

Արդեն հայտնել ենք, որ քիչ առաջ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մոտ տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի ժամանակ սպանվել են հայտնի քրեական հեղինակություն Երրորդմասցի Լյովիկը և ևս երկու մարդ:   Այս պահին դեպքի վայրում են ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Աշոտ Կարապետյանը:   Դեպքի վայրից  Yerkir.am-ի թղթակիցը հայտնում է, որ այս պահին աշխատում են փորձագետները: Փախուստի ճանապարհին հանցագործները ինքնաձիգ և ատրճանակ են թողել ճանապարհին: Դեռևս հայտնի չէ, թե ինչպես է տեղի ունեցել միջադեպը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ