15:36 , 4 մարտ, 2015
Բրազիլիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալ» լեգենդար պաշտպան Ռոբերտո Կարլոսը կմասնակցի Խորեն Հովհաննիսյանի 60-ամյակին նվիրված ընկերական խաղին:
80-90-ակնների աշխարհի և ԽՍՀՄ աստղերի միջև հանդիպումը տեղի է ունենալու մարտի 28-ին՝ Երևանի Հանրապետական ստադիոնում:
Ռոբերտո Կարլոսը 2002-ին Բրազիլիայի հավաքականի կազմում դարձել է աշխարհի չեմպիոն: «Ռեալի» կազմում նա երեք անգամ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը (1998, 2002, 2002 թթ):
Այժմ 41-ամյա բրազիլացին գլխավորում է Թուրքիայի Առաջին լիգայում հանդես եկող «Ակհիսեր «Բելեդիեսպորը»: