15:30 , 4 մարտ, 2015
Armlur.am-ը գրում է․
Armlur.am-ը քիչ առաջ հայտնել էր, որ Նուբարաշեն ՔԿՀ մերձակայքում փոխհրաձգություն է տեղի ունեցել: Դիմակավորված 3 անձինք կրակել են կալանավայրին մոտ գտնվող ավտոկայանատեղիում կանգնած անձի վրա ու փախուստի դիմել: Armlur.am-ի տեղեկություններով՝ փոխհրաձգության հետևանքով մահացել է 3 մարդ: Ավտոմեքենայով նշված վայր ժամանածները սպանել են մեքենայի մոտ կանգնած քաղաքացուն, ում հետ գտնվողներն էլ իրենց հերթին կրակահերթ են բացել փախչողների ուղղությամբ: Նրանցից 2-ը ստացել են հրազենային վնասվածքներ, որոնց հետևանքով հիվանդանոցի ճանապարհին մահացել են:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ