Դյուրակիր տուրիստական անօդաչու սարքեր: Այժմ ոչ թե Selfie, այլ Dronie


15:18 , 4 մարտ, 2015

Mediamonitor.am-ը գրում է․

pocket-drone-big-03-1940x1144

Շքեղ ճանապարհորդության սիրահարներն այժմ կարող են իրենց ճամպրուկում տեղավորել լիովին նոր մի առարկա՝ դյուրակիր անհատական անօդաչու սարք /դրոն/: Գադջեթների և սելֆիների սիրահարները արագորեն նպաստում են դրոնների շուկայի զարգացմանը, և այս տարվա վերջին արդեն իսկ սելֆիների համար ստեղծված բռնակը կփոխարինվի մի հիանալի և յուրահատուկ առարկայով:

Մի շարք հանգստյան տներ պատրաստվում են իրենց հաճախորդներին առաջարկել դրոններ, որպեսզի նրանք  կարողանան հպարտանալ իրենց շքեղ առանձնատներից երևացող տեսարաններով:

Ամենաշատն այսօր քննարկվում է այսպես կոչված գրպանի դրոնը, որը կարող է կրել բարձր որակի տեսագրիչ սարք և մինչև յոթ ինչ չափի թաբլեթ: Ավելին, Nixie դրոններն առաջարկում են յուրօրինակ բումերանգի տեսքով անոթաչու սարքեր, որոնք կարող են թռչել ֆիքսված հեռավորության վրա, կատարել նկարահանում և այնուհետ, «հետևիր ինձ» հրամանի միջոցով վերադառնալ սկզբնակետ:

DJ-ը շարունակում է մնալ դրոնների, հատկապես  Phantom 2  ամենատարածված մոդելի առաջատարը, որը բավականին տարածված է հոլիվուդյան դերասանների և բեմադրիչների շրջանում

1000 ԱՄՆ դոլար արժողությամբ այս միկրոկոպտերը, որն օժտված է նաև GoPro համակարգով, նախատեսված է դրամատիկ սելֆիների և ճանապարհորդական տեսարանների սիրահարների համար:

Phantom-ի սիրահարների շարքում է անվանի դիզայներ Maor Luz-ը, ով ունի միլիոնավոր առցանց հետևորդներ՝ շնորհիվ դրոններով կատարված իր լուսանկարների: Ես մեկ օր անցկացրեցի Maor-ի հետ նրա՝ Լոս-Անժելեսի բարձունքներում գտնվող առանձնատանը, որը լավագույն վայրն է  դրոնը փորձարկելու համար, քանի որ John Aaroe-ը՝ անշարժ գույքի գործակալը, նույն հնարքին էր դիմել տունը վաճառելու համար: Նորաձևության ոլորտում աշխատելիս դրոնը օգնում է հաճախորդների համար լիովին նոր առաջարկ ստանալ: Այն հիանալի տարբերակ է հագուստի նոր հավաքածու թողարկելու համար           (ներառյալ փողկապների և իր հայտնի շան՝ Doobie Luz –ի համար ստեղծված հավաքածուն):

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ