15:00 , 4 մարտ, 2015
Aravot.am-ը գրում է․
Եղանակային փոփոխությունների հետեւանքով արյան ճնշման տատանումներ շատերի մոտ է լինում. ոմանց մոտ կտրուկ բարձրանում է, ոմանց մոտ էլ՝ իջնում: Ժողովրդական բժշկությունն առաջարկում է անոթային համակարգի բուժում, որից հետո արյան ճնշման խնդիրներ ունեցողները կարող են ազատվել դրանից: Արյունատար համակարգը օրգանիզմին ապահովում է թթվածնով եւ օգտակար նյութերով եւ եթե այն առողջ չէ, օրգանիզմը համապատասխան նյութեր չի ստանում. ի հայտ են գալիս մի շարք հիվանդություններ: Կան մասնագետներ, որոնք հավաստիացնում են՝ օրգանիզմի 90% հիվանդությունները կապված են սրտանոթային համակարգի խնդիրների հետ: Գարնանն արյան ճնշում ունեցողների մոտ առաջացած սրացումների համար ժողովրդական բժշկությունն առաջարկում է գարնանային բուժում: 5 ճաշի գդալ մանրացրած սոճու ասեղնատերեւներին ավելացնել 2 ճաշի գդալ մասուրի հատիկներ, 2 ճաշի գդալ սոխի կճեպ եւ ավելացնել 1 լիտր ջուր: Այս խառնուրդը եփել 10 րոպե՝ դանդաղ կրակի վրա, ապա թողնել այն թրմվի, հետո քամել, եփուկը կիսել 2 մասի եւ խմել օրը 2 անգամ՝ ուտելուց 30 րոպե առաջ՝ 0,5-1,5 լիտր ջրի հետ, տաք վիճակում: Արդեն 5 օր անց կզգաք արդյունքը. աղիները կսկսեն ավելի լավ աշխատել, ինչը նշանակում է, որ այն մաքրում է աղիներն ու լյարդը: Կաթվածով հիվանդները պետք է եփուկին ավելացնեն նաեւ կիտրոն, օգտագործել օրը 3-4 անգամ՝ ուտելուց 30 րոպե առաջ կամ 1 ժամ հետո: Կես կիտրոնը մաքրել կեղեւից, միջուկը մանրացնել եւ լցնել եփուկի մեջ՝ խմել մեծ կումերով: Կիտրոնը ընդունել երկու օր, այնուհետեւ 1 ամիս այն հանել բաղադրատոմսից եւ դարձյալ 2 օր օգտագործել: Մինչեւ բուժման ավարտը օգտագործել 3-4 անգամ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ