Նուբարաշեն ՔԿՀ մոտ արտակարգ իրավիճակ է.կրակում են


14:46 , 4 մարտ, 2015

Արտակարգ իրավիճակ՝ Նուբարաշեն ՔԿՀ-ի մոտ. հնչել են կրակոցներForrights.am-ը գրում է․

Րոպեներ առաջ Նուբարաշեն ՔԿՀ մերձակայքում փոխհրագություն է տեղի ունեցել: Դիմակավորված 3 անձինք կրակել են կալանավայրին մոտ գտնվող ավտոկայանատեղիում գտնվող անձի վրա ու փախուստի դիմել: 

Այս պահին հայտնի չէ, սակայն այդ անձը վիրավոր է, թե նրան սպանել են: Դիմակավորների հետևից ատրճանակով կրակել են մեկ այլ ավտոմեքենայից դուրս ելած մարդիկ:Դեպքի վայր են ժամանում ոստիկանական և շտապօգնության մեքենաները: