14:52 , 4 մարտ, 2015
Lurer.com-ը գրում է․
Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը մեկնաբանել է «Ակադեմիսկի» դեմ ստուգողական խաղում հեղինակած դուբլը:
«Ինձ համար շատ կարևոր էր գոլ հեղինակել մրցաշրջանի վերսկսումից առաջ: Ընդհանուր առմամբ, թիմին հաղթանակ էր անհրաժեշտ՝ պաշտոնական խաղերը սկսելուց առաջ: Ցանկանում եմ օգնել «Սպարտակին»՝ խաղերում հաղթել: Իհարկե, ցանկանում եմ գոլ խփել և դրանով էլ միավոր բերել թիմին: Ինձ համար, սակայն, կարևորը թիմի հաղթանակն է»,- Մովսիսյանի խոսքը մեջբերում է «Р-Спорт»-ը:
Նշենք, որ հանդիպումն ավարտվել է մոսկովյան ակումբի հաղթանակով՝ 3:1 հաշվով: