Մեր տանն արգելված է խոսել աշխատանքից, առավել ևս՝ կնոջս աշխատանքից. Գարիկ Սեփխանյան


14:20 , 4 մարտ, 2015

Life.panorama.am-ը գրում է․

Մեր տանն արգելված է խոսել աշխատանքից, առավել ևս՝ կնոջս աշխատանքից. Գարիկ Սեփխանյան

Life.panorama.am-ն այսօր հյուրընկալել է հումորային մի շարք նախագծերի սցենարիստ-դերասան Գարիկ Սեփխանյանին: Զրուցել ենք ոչ միայն գործնական առօրյայի, այլ նաև ընտանեկան կարգավիճակի, կին-ամուսին հարաբերությունների,  խնդիրների հարթման և թվացյալ միամտության մասին: Հավելենք, որ  «Ֆուլ Հաուս»-ը եթերում կլինի մարտի 9 –ից՝ ամեն երկուշաբթի և չորեքշաբթի, ժամը 21:00-ին:

-Գիտենք, որ այժմ «Ֆուլ հաուս»-ի նկարահանումների ընթացքում եք: Ինչպե՞ս է տրամադրությունը նկարահանման հրապարակում:

-Այս օրերին խիտ գրաֆիկ ունենք, գրեթե ամեն օր նկարահանման ենք: Բայց նույնիսկ այդ ծանրաբեռնվածությունը չի խանգարում, որպեսզի նկարահանման հրապարակում բարձր և ուրախ տրամադրություն լինի:

-Գարիկ, այս նախագծում դուք հանդիսանում եք և՛ որպես համասցենարիստ, և՛ որպես դերասան: Դժվար չէ՞ և՛ գրել, և՛ խաղալ միաժամանակ:

-Իհարկե, դժվար չէ: Հակառակը՝ ավելի շատ օգնում է, քան խանգարում. քանի որ սցենարը գրելու ժամանակ ես հնարավորություն եմ ունենում ավելի խորը ուսումնասիրել կերպարը, իրավիճակը, նկարահանման հրապարակում ինձ համար ավելի հեշտ է լինում խաղալ:

 տարբերություն նախկին և գործող շատ նախագծերի՝ «Ֆուլ հաուս»-ն անմիջապես սիրվեց, ընդունվեց, անգամ սպասելի դարձավ հեռուստադիտողի կողմից: Ըստ Ձեզ՝ ինչի՞ շնորհիվ:

-Մինչ նախագծի սկսելը, մեր ստեղծագործական թիմը շատ երկար ուսումնասիրել, քննարկել է նախագիծը, նույնիսկ այն մի քանի անգամ գրվել, ջնջվել, նորից է գրվել, ամեն դետալ մանրամասն մշակվել է: Բացի այս, ճիշտ քաստինգի, դերասանների հետ ճիշտ աշխատելու, սցենարի բարձր որակի ու տեխնիկական անձնակազմի պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ է, որ հաղորդումն ունի բարձր վարկանիշ:

ասնագիտությամբ դերասա՞ն եք:

-Ոչ, հեռուստահաղորդումների և փաստագրական ֆիլմերի ռեժիսոր եմ: Բայց, աշխատանքի բերումով, այնպես է ստացվել, որ այսօր ներկայանում եմ և՛ որպես սցենարիստ, և՛ որպես դերասան:

-Հետաքրքիր է, եթե երբևէ փաստագրական ֆիլմ նկարահանեք, ո՞ւմ կամ ինչի՞ մասին այն կլինի:

-Եթե ինձ այդպիսի բախտ վիճակվի, ապա կնկարահանեմ Սողոմոն Թեհլերյանի մասին ֆիլմ:  

-Քանի որ դերասանի մասնագիտությանը շատ մոտ մասնագիտություն ունեք, նաև՝ բավական փորձ, ինչպե՞ս է, որ Ձեզ չենք հանդիպում թատրոնում, գեղարվեստական ֆիլմերում:

-Անկեղծ ասած՝ գեղարվեստական ֆիլմերում նկարահանվելու առաջարկ դեռ չեմ ստացել: Իսկ ինչ վերաբերում է թատրոնին, ապա աշխատանքային խիտ գրաֆիկի պատճառով թատերական ներկայացումներում պարզապես չեմ կարող հանդես գալ: Բայց ժամանակ առ ժամանակ բեմից ելույթներ եմ ունենում. օրինակ՝ «ՙYere1»՚ նախագծի շրջանակներում հյուրախաղերի եմ մասնակցել: Ի դեպ, առաջիկայում «Ֆուլ հաուս»-ը ԱՄՆ-ում հումորային նախագծով հանդես կգա:

-Ի՞նչ են տալիս հումորային սիթքոմները հեռուստադիտողներին:

-Նախևառաջ, բարձր տրամադրություն են ապահովում. կարծում եմ, հումորային սիթքոմների շնորհիվ մարդիկ կարողանում են գոնե մի քանի րոպե կտրվել իրենց առօրյա հոգսերից:

-Գարիկ, ինչ տեսակի մարդու դեր էլ կերտեք, միևնույն է, էկրանից այն կողմ՝ միամիտ մարդու հայացք ունեք: Իրականում այդպիսի՞ն եք:

- Դա, հավանաբար, կապված է այն բանի հետ, որ ես արմատներով լոռեցի եմ: Դե, ինչպես ժողովուրդն է ասում՝ լոռեցիները միամիտ մարդիկ են: Բայց իրականում այդքան էլ միամիտ չեմ (ծիծաղում է):

-Գիտեմ, որ ամուսնացած եք, ունեք ընտանիք: Խանդի տեսարաններ չե՞ն առաջանում, որ դուք անընդհատ նկարահանման հրապարակում եք:

- Անկեղծ ասած՝ ամուսնության առաջին ամիսներին նման խնդրի առաջ հաճախ եմ կանգնել, և ոչ միայն նկարահանման հրապարակում, այլ նաև փողոցում քայլելիս, երբ մարդիկ ինձ ճանաչում էին, ժպտում կամ բարևում: Բայց հետո ամեն ինչ իր տեղն ընկավ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ