13:53 , 4 մարտ, 2015«World Photography» կազմակերպությունը 2015թ. հրապարակել է «Sony World» լուսանկարչական մրցանակաբաշխության լուսանկարների ցանկը։ Անցած տարի լուսանկարների ռեկորդային քանակություն (173 444) է ներկայացվել փորձառու, ինչպես նաև սիրողական նկարիչների կողմից՝ այս հեղինակավոր մրցույթի հաղթող ճանաչվելու ակնկալիքով։
Հաղթողների անունները կհայտարարեն ապրիլի 23-ին, իսկ մինչ այդ մենք առաջարկում ենք ուսումնասիրել բոլոր երեք կատեգորիաների («Մասնագետներ», «Բոլորի համար» և «Երիտասարդներ») մի քանի մասնակիցների աշխատանքները։

Գերմանացի մի փոքր տղա 40 աստիճան սառնության պայմաններում խաղում է ձյան հետ, Սիբիր

Նկարներում ներկայացվում է սումոյով զբաղվող ըմբիշների պարապմունքը։ Այս պարապմունքը դարձավ մի եզակի իրադարձություն, քանի որ այստեղ մասնակցում էր Յոկազունա Ակուխո Սոն, ով սումոյի աշխարհի փայլուն աստղ է, բազմաթիվ մենամարտերի հաղթող։ Հատուկ ուշադրություն է հատկացվել այն բանին, որ սումոյով զբաղվող ըմբիշը պետք է միշտ իրեն ֆորմայի մեջ պահի և դրա հետ մեկտեղ մնա չափազանց ճկուն, իսկ դա մեծ անակնկալ է այն մարդկանց համար, ովքեր նրանց մասին կարծիք են կազմում՝ միմիայն իրենց ահռելի կառուցվածքից ելնելով։


Հրաշալի երեք գորտեր՝ առավոտյան լույսի ներքո։

Ձնաբքից զարմացած ծեր հովիվ Իրանի հյուսիսում՝ Գիլանի գյուղական վայրերում։

Բրոմո, Ինդոնեզիա

Նկարիչը պատկերել է Սինգապուրում աղջիկների սինխրոն լողի թիմի պարապմունքի ստորջրյա նրբագեղությունը։

Նկարներն արվել են ոչ այնքան մեծ ինքնաթիռից, որը թռչում էր 1500մ բարձրության վրա։ Բարձրությունը որոշիչ դեր ունի. այն օգնում է հստակ պատկեր ստանալ երկար ֆոկուսային հեռավորությունների շնորհիվ։ Օրվա ժամը և ամպամածությունը ևս որոշիչ են, վերացական (աբստրակտ) էֆեկտն ուժգնանում է ստվերի իսպառ բացակայության շնորհիվ։

Արևմտյան Բենգալիա՝ Հնդկաստան, 2013թ. հոկտեմբերի 21։ Կույր աղջիկներ Սոնյան՝ 12 տարեկան, և Անիտա Սինգխը՝ 5 տարեկան, ապրում են սնանկության մեջ, նրանք ծնվել էին աչքի կատարակտով, որը և հետագայում հանգեցրեց կուրության։ Նրանք անընդհատ իրենց ծնողների ուշադրության տակ են, քանի որ մի վայրկյան անգամ չեն կարող մենակ մնալ, քանի որ չեն կարող զգալ արտաքին աշխարհի կողմից վտանգավոր իրավիճակներում հայտնվելու ռիսկը։ Վիրաբուժական միջամտությամբ նրանց խնդիրները 15 րոպեում լուծվում են, բայց քանի որ նրանց ընտանիքը չափազանց աղքատ է, նրանք չկարողացան վճարել վիրահատման գումարը։ Հնդկաստանում կան ավելի քան 12 միլիոն կույրեր, որոնց մեծամասնությունը տառապում է կատարակտով։ Աղքատությունը գլխավոր պատճառն է, որ միլիոնավոր մարդիկ դառնում են այս վիճակի ստրուկները։ Նվիրատվության շնորհիվ այս քույրերը վերջապես կարող են վիրահատության դիմել։ Այս լուսանկարների շարքը ներկայացվում է մի քանի փուլով. նրանց կյանքը նախքան վիրահատությունը, տեսողության վերականգնման գործընթացը և դրա ավարտը, երբ նրանք աշխարհն իրենց համար նորովի են բացահայտում։

Այս լուսանկարն արվել է Լեհաստանում՝ գեղարվեստական մարմնամարզության մրցաշարի ընթացքում։ Մասնակցող աղջիկների տարիքը 8-12 է։


Այս հավալուսները, որոնք ապրում են Պորտ Վինսեթում՝ հարավային Ավստրալիայի Յորքի թերակղզում, այս կերպ են սպասում, որ իրենց կկերակրեն։

Էվերլենդը Կորեայի թեմատիկական ամենամեծ այգիներից մեկն է։ Ներկայացվում է բացօթյա լոգանք։

Լուսանկարում պատկերված է փետրվարյան կիրակի, սա այն եզակի դեպքերից է, երբ Շպրե գետի կեսն ամբողջովին սառցակալված է։ Մարդիկ հետաքրքրությամբ ուսումնասիրում են նոր վայրեր, իսկ ոմանք նույնիսկ փող աշխատելու միջոց են գտել և գրոգ են վաճառում։

Ուղտերն «աղային քարավաններով» անցնում են Աֆար Դանակիլի անապատով, նրանք օրական անցնում են ավելի քան 150կմ հեռավորություն՝ Ասալից դեպի Մեքել աղ կրելով, ինչպես նաև տեղափոխում են այլ վայրեր 55 աստիճան տաքության պայմաններում։

Բողոքարկողը նվագում է դաշնամուրի բարիկադների վրա Ուկրաինայում՝ Կիևում, 2014թ. հոկտեմբերի 2-ին տեղի ունեցող հուզումների ժամանակ։

Հնդիկ հավատացյալները հավաքվել են Գանգես գետի ափի մոտ և պատրաստվում են իրենց վրա ցայել սուրբ ջուրը, Հնդկաստան, 2008թ.

Այս լուսանկարում երևում է, թե ինչպես են դիտում աստղերը Արկայի միջազգային զբոսայգում։ Զարմանալի է, բայց որքան շատ ենք մեր երկրի շրջակա միջավայրը զննում իր բնական վիճակում, այնքան ավելի օտար է այն դառնում։ Սա կադր է՝ նկարված մի տեսանկյունից։
Նախնական ընտրված հաղթողներով բոլոր աշխատանքներն ապրիլի 24-ից մինչև մայիսի 10-ը կներկայացվեն «Somerset House»՝ որպես 2015 «Sony World» լուսանկարչական մրցանակաբաշխության առանձին հատվածներ։