Արսենյանը` «Բարգավաճ Հայաստան»-ից հեռանալու մասին


13:36 , 4 մարտ, 2015

Արսենյանը` «Բարգավաճ Հայաստան»-ից հեռանալու մասինSlaq.am-ը գրում է․

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանն այսօր ոչ հերքել և ոչ էլ հաստատել է տեղեկատվությունը, որի համաձայն ՄԱԿ կուսակցության նախագահը դուրս է գալու Բարգավաճ Հայաստան խմբակցությունից: Հարցին, թե լքելո՞ւ է «Բարգավաճ Հայաստան»-ի շարքերը, թե՞ ոչ, Արսենյանն այսպես պատասխանեց. «Եթե կան այդպիսի տեղեկություններ, ապա կարող եք ձեր տեղեկություններով ճշտել, թե այդ ինֆորմացիան համապատասխանո՞ւմ է իրականությանը, թե՞ ոչ»:

Հիշեցնենք, որ մամուլը բազմիցս է գրել, որ Գուրգեն Արսենյանը ԲՀԿ-ի նկատմամբ քաղաքական հաշվեհարդարից հետո լքելու է խմբակցությունը: