12:52 , 4 մարտ, 2015
1in.am-ը գրում է․
ԱԺ արտահերթ նիստում այսօր քվեարկության դրվեց «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփություններ անելու հարցը: Քվեարկությամբ՝ 92 կողմ, 6 դեմ, 13 ձեռնպահ ձայներով որոշումն ընդունվեց:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը նշեց, որ ԲՀԿ-ն ուներ երեք առաջարկություն, և կարելի է համարել, որ 2.5-ն ընդունվել է:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ իրենք երեկ հանդիպել են ՓՄՁ ներկայացուցիչների հետ: Եվ վերջիններիս խնդրանքով էլ կողմ են քվեարկելու, քանի որ օրենքի նոր տարբերակը լիովին ընդունելի է իրենց համար:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն էլ նշեց, որ ասաց` այս ամեն ինչում կա մեկ բաց: «Չփաստաթղթավորված ծավալների համար նախատեսվում է բարձրացում ` 5 %: Մենք չենք կարող կողմ քվեարկել մի նախագծի կողմ, որը նախատեսում է հարկային դրույքաչափի բարձրացում»,- ասաց Զուրաբյանը: