Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով ևս երկու փաստաբան կներգրավվի


12:43 , 4 մարտ, 2015

Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով ևս երկու փաստաբան կներգրավվիSlaq.am-ը գրում է․

Գյումրեցի Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի սպանության գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներ կդառնան փաստաբաններ Երվանդ Վարոսյանը և Լուսինե Սահակյանը: Երեկ «Գալա»-իհետ զրույցում սա հաստատել է Ե.Վարոսյանը:

Փաստաբանը նշել է, որ Ավետիսյանների հարազատների հետ կա նման նախնական պայմանավորվածություն: «Այդ մասին ավելի ստույգ կտեղեկացնենք վաղը, երբ այդ պայմանավորվածությունն ավելի առարկայական դառնա և մենք ներգրավվենք այդ գործում՝ որպես տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ»,- ասել է Վարոսյանը: