12:03 , 4 մարտ, 2015Galatv.am-ը գրում է․
Ընկնող շենքեր. երբեմն դրանք լիովիննոր են

Երբ ընկավ այս 13-հարկանի շենքը, որտեղ բարեբախտաբար դեռ բնակվողներ չկային, զոհվեց մեկ շինարար:
Մարդիկ հազարավոր դոլարներ են ծախսում ընկույզի վրա

Մեծահարուստ չինացիները գնում են ընկույզ, նեֆրիտ եւ ոսկի` չինական ավանդական հրուշակեղենի ձեւավորմամբ:
Եվ հարյուր հազարներ` նեֆրիտի վրա

Նեֆրիտի գներն սկսեցին աճել 2005 թվականին:
Կառուցվում են երկար եւ ճյուղավորված կամուրջներ, որոնք ոչ մի տեղ չեն տանում

Աշխարհում ամենաերկար Ցինդաո կամրջի շինարարությունն արժեցել է մոտ 60 միլիարդ յուան (կամ 5.5 մլրդ. ֆունտ ստերլինգ ), բայց գործնականում այն գրեթե ոչ մեկին պետք չի եկել:
Գեղեցիկ երեխաներին փոխում են ավելի գեղեցիկներով

Չինաստանում շատ են մտահոգված արտաքին տեսքով: Դա է պատճառը, որ փոքրիկ աղջկան, ով երգելու էր «Ձոն Հայրենիքին»-ը Պեկինի օլիմպիական խաղերի ժամանակ, համարեցին ոչ այնքան գեղեցիկ եւ փոխարինեցին մեկ ուրիշով, ով պարզապես բացում-փակում էր բերանը ձայնագրության տակ: Երաժշտական պրոդյուսեր Չեն Ցիգանգը հայտարարել էր մամուլին. «Մարդիկ մեզ կհասկանան, դա արվել է ազգային շահերից ելնելով»:
«Սպիտակ օձիքներին» դատապարտում են մահապատժի` բանկային համակարգիստվերում գտնվելու համար

Երկրի ամենաերիտասարդ միլիոնատեր Յու Յինգը դատապարտվել է մահվան` խաբեբայության համար: Ավելի ուշ, սակայն, դատավճիռը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ:
Ամբողջական հեռուստատեսային ծրագրեր են պատրաստում հանցագործների հետհարցազրույցների հիման վրա` մահապատժից առաջ

«Հարցազրույց մահապատժից առաջ» հաղորդումը մեծ մասսայականություն է ունեցել: Այն փակվել է միայն այն պատճառով, որ Չինաստանի իշխանությունները մտահոգվել են, թե ինչպես դա կանդրադառնա Չինաստանի վարկանիշի վրա արտերկրում:
Կամուրջները փլուզվում են շինարարությունից մի քանի ամիս հետո

Այս կամրջի փլուզման հետեւանքով չինական Ֆուցզյան նահանգում մեկ մարդ է զոհվել, եւս 22-ը վիրավորվել են:
Մեծահարուստները նմանակներ են վարձում, ովքեր իրենց փոխարեն կկանգնենդատարանի առաջ

Ըստ որոշ տեղեկությունների, շատ հարուստ չինացիներ վարձում են նմանակների, ովքեր փոխարինում են իրենց դատաքննության ընթացքում եւ կրում ազատազրկման ժամկետը:
Նորակառույց արագընթաց երկաթուղիներում տեղի են ունենում հրեշավորպատահարներ

Վենչժոուի արագընթաց գնացքների բախման ժամանակ 2011 թվականին 40 մարդ զոհվել եւ 200-ը վիրավորվել են:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ