Թուրքական օդանավը վայրէջքի ժամանակ դուրս է եկել թռիչքուղուց. կան վիրավորներ


10:20 , 4 մարտ, 2015

Yerkir.am-ը գրում է․

Թուրքական ավիաուղիներին պատկանուղ Airbus A330 տիպի օդանավը Նեպալում վայրէջք կատարելիս վատ եղանակի պատճառով կորցրել է ինքնակառավարումն ու դուրս եկել թռիչքուղուց:   Ըստ Haberler-ի՝ վթարի հետևանքով մի շարք ուղևորներ թեթև վնասվածքներ են ստացել: Դեպքի մասին հայտարարությամբ է հանդես եկել թուրքական ավիաուղիների մամուլի խոսնակ Ալի Գենչը: Նա ասել է, որ վթարը պայմանավորված է եղել մառախլապատ եղանակից:   Associated Press-ի համաձայն՝ դեպքից հետո օդանավակայանում թռիչնքները ժամանակավորապես դադարեցվել են:         

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ