10:00 , 4 մարտ, 2015
1in.am-ը գրում է․
ԱՄՆ-ը կցանկանար հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի վերադարձը երկիր, քանի որ հայրենիքում նրա դեմ առաջադրվել են լուրջ մեղադրանքներ: Այս մասին գրում է TASS-ը՝ վկայակոչելով պետդեպի մամլո ծառայության ղեկավարի տեղակալ Մարի Հարֆին:
«Մենք ուրախ կլինենք, եթե նա վերադառնա և դատարանի առջև կանգնի»,- ասել է Հարֆը՝ հիշեցնելով, որ ԱՄՆ-ը «նրան մեղադրում է շատ լուրջ հանցագործությունների մեջ»: Դիվանագետը նաև վստահեցրել է, որ Սնոուդենին արդար դատաստան է սպասվում:
ԱՄՆ-ում Սնոուդենը մեղադրվում է գաղտնի տեղեկատվության գաղտնազերծման մեջ: