«Հայկական ժամանակ». Առաջիկա մի քանի օրերի ընթացքում էլի մի քանի պատգամավորներ կհայտարարեն ԲՀԿ-ն լքելու մասին


09:03 , 4 մարտ, 2015

«Սպասվում է, որ առաջիկա մի քանի օրերի ընթացքում էլի մի քանի պատգամավորներ կհայտարարեն ԲՀԿ-ն լքելու մասին: Անգամ խոսակցություններ կան, որ Վահե Հովհաննիսյանը կարող է ընդհանրապես վայր դնել պատգամավորական մանդատը: Մինչ այժմ տեղեկություններ կային միայն Վարդան Օսկանյանի մանդատը վայր դնելու մասին: Մեր տեղեկություններով, ԲՀԿ-ում երեկ Օսկանյանին փորձել են համոզել, որպեսզի նա չհրաժարվի մանդատից: Թե ինչո՞վ են ավարտվել այդ բանակցությունները՝ դեռ հայտնի չէ։ Ակնհայտ է միայն, որ ԲՀԿ-ի քայքայումը դեռ շարունակվելու է»,–գրում է թերթը։