«Հրապարակ». «Էյր Արմենիա»–ն այլևս չի խոսում չվերթների վերականգնման մասին


07:49 , 4 մարտ, 2015

««Էյր Արմենիա» ավիաընկերությունը, անցած տարեվերջին դադարեցնելով չվերթները, խոստացել էր դեկտեմբերի 20-ից վերսկսել: Ապա նոր ժամկետ հայտարարվեց՝ մարտը: Այժմ այդ մասին չեն խոսում, և հայտնի չէ՝ այլևս ընկերությունը ոտքի կկանգնի, թե ոչ: Ավիաընկերությունը ֆինանսական լուրջ խնդիրներ ունի, որոնք լուծել չի հաջողվում»,–գրում է թերթը։