Օբամային խաղաղության մրցանակ շնորհած Նոբելյան մրցանակի նախագահը հեռացվել է պաշտոնից


06:55 , 4 մարտ, 2015

Tert.am–ը գրում է.

Նոբելյան Խաղաղության մրցանակի հանձնաժողովի նախագահը հեռացվել է պաշտոնից: Այս մասին հայտնում է France 24-ը՝ տեղեկացնելով, որ սա աննախադեպ երևույթ է այս ոլորտում:

Թորբյորեն Յագլանդը, որին աղբյուրը «հակասական գործիչ» է անվանում, այժմ դարձել է նույն մրցանակի հանձնաժողովի անդամ: Յագլանդը այս պաշտոնին էր 2009-ից: Այժմ հանձնաժողովը կգլխավորի փոխնախագահ տիկին Կացի Քուլման Ֆիցեն:

Նորվեգիայի նախկին վարչապետ Յագլանդը,  մասնավորապես, հայտնի է իր իրարամերժ որոշումով, որով ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային շնորհվեց Նոբելի խաղաղության մրցանակ: