Ֆրանսիայում փոստատարը 13 հազար նամակ գողանալու համար վեց ամսվա պայմանական ազատազրկման է դատապարտվել


05:38 , 4 մարտ, 2015

1in.am–ը գրում է.

1372706829_italy

Ֆրանսիայում դատարանը վեց ամսվա պայմանական ազատազրկման է դատապարտել փոստատարին, որն ավելի քան 13 հազար նամակ է գողացել, հաղորդում է Agence France-Presse-ը:

Փոստատարը նաև 4 հազար եվրոյով տուգանվել է:

Գործատուի խոսքերով՝ բոլոր նամակները կհասցվեն հասցեատերերին: Դրանցից ամենահինը 2001 թ. է ուղարկված:

«Նա բացատրել է, որ իրեն չափազանց դուր են եկել նամակների գույներն ու ձևերը: Նա կարծես հնոտիավաճառ լինի, որին ձգում են փայլող իրերը»,- պատմել է փոստի ներկայացուցիչը:

Ինչպես հաղորդվում է՝ տարիներ շարունակ տղամարդը նամակները պահել է ձեղնահարկում: