02:31 , 4 մարտ, 2015
Tert.am–ը գրում է.
Հայտնի ամերիկացի ռեժիսոր Օլիվեր Սթոունն այսօր սկսել է Ամերիկյան Անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի մասին նոր ֆիլմի նկարահանումները: ТАСС-ի փոխանցմամբ` այս մասին թվիթերի իր միկրոբլոգում հայտնել է գլխավոր դերակատար Ջոզեֆ Գորդոն Լևիթը:
Դերասանը նկարհանման հրապարակից լուսանկարներ է տեղադրել և գրել, որ ֆիլմի նկարահանումներն սկսվել են տեսարաններից, որի գործողությունները տեղի են ունենում 2004-ին, երբ Սնոուդենը ծառայում էր ԱՄՆ բանակում: Գորդոն-Լևիթի խոսքով` ինքը զարմացել է` իմանալով, որ Սնոուդենը ծառայել է բանակում և ցանկացել է մեկնել Իրաք` պատերազմի, սակայն ուսումնավարժանքների ժամանակ կոտրել է երկու ոտքը և զորացրվել: